«Գազպրոմը» դադարում է թուրքմենական բնական գազի ներկրումը

«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտնել է 2016թ. հունվարից թուրքմենական բնական գազի ներկրումը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի մամուլի ծառայությունը:

«Այդ որոշման հիմքում ընկած է միջազգային գազի շուկայում փոփոխվող իրավիճակը եւ առանձին տնտեսական եւ ֆինանսական հարցերը, որոնք ծագել են «Գազպրոմ էքսպորտի» մոտ»,- հայտնել են «Թուրքմենգազից», փոխանցում է Interfax-ը:

«Թուրքմենգազը» նաեւ նշել է, որ պատրաստ է «Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցություններ վարել երկու տնտեսական սուբյեկտների միջեւ տնտեսական կապերի հետ կապ ունեցող հարցերի շուրջ:

 

 

 

Աղբյուրը` news.am