Ոստիկանությունը հորդորում է ավտոճանապարհներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով` հունվարի 4-ի, ժամը 16:00-ի դրությամբ, դժվարանցանելի են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ, մասնավորապես, փակ է Սևան-Գավառ ճանապարհահատվածը, որտեղ երկկողմանի երթևեկությունը դադարեցվել է:

Վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց, իսկ մյուս ավտոճանապարհներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն:

 

 

 

 

Աղբյուրը`tert.am