Ողբերգական դեպք Հայաստանում. 20-ամյա հղի կին է մահացել

Հունվարի 2-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցում:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացածը  Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է: Նա սկզբում տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց:

Փոխտնօրենը փոխանցեց, որ նա մահացել է ոչ թե ծննդատանը, այլ հիվանդանոցում: Հոսպիտալացվել է դեկտեմբերի 31-ին, մահացել հունվարի 2-ին: Նշենք, որ Գրետա Տոնոյանի առաջին հղիությունն է եղել, պտուղը` 26 շաբաթական:

 

 

 

Աղբյուրը`http://news.am/