Վատիկանը ճանաչել է Պաղեստին պետությունը

Ուժի մեջ է մտել համաձայնագիրը, որով Վատիկանն անցած տարի դե ֆակտո ճանաչել էր Պաղեստին պետությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հռոմի Պապի նստավայրի հայտարարությունը:

Անցած տարվա հունիսին Վատիկանն իր առաջին համաձայնագիրն էր ստորագրել Պաղեստինի հետ:

Փաստաթղթում Պաղեստինն անվանված է «պետություն»:

Համաձայնագրով նախատեսվում է քայլեր ձեռնարկել Իսրայելի ու Պաղեստինի միջև հակամարտության լուծման ուղղությամբ:
ՄԱԿ-ը Պաղեստինին պետության կարգավիճակ էր շնորհել 2012-ին: Ի դեպ, թե ՛ Պաղեստինը, թե ՛ Վատիկանը ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեն:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/