Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Սաուդյան Արաբիայի դեսպանության առաջ
Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել այսօր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության մոտ, որը նախօրեին հարձակման էր ենթարկվել: РИА Новости-ի հաղորդմամբ` իրանցիների դժգոհության պատճառը Սաուդյան իշխանությունների կողմից շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրային մահապատժի ենթարկելն է:
Ականատեսների խոսքով` քաղաքի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին բողոքի ակցիա չիրականացնել դեսպանությունների մոտ, փոխարենը դա անել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, սակայն մոտ 400 մարդ դեռ շարունակում են մնալ դեսպանության առջև:
Դիմելով Սաուդյան Արաբիայի արքայական դինաստիային` ցուցարարները վանկարկում են. «Մահ Ալ-Սաուդին»:
Նշենք, որ քարոզչին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել էին 2012-ին` երկրում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ, իսկ 2014-ին դատապարտել էին մահապատժի` ատելություն հրահրելու մեղադրանքով:
Աղբյուրը` http://www.tert.am/