Դանակահարություն Չարենցավանում. քրեական
Հունվարի 1-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի
բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Հակոբ Գ.-ն եւ նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն:
Ոստիկանության ծառայողները հունվարի 1-ին, ժամը 08.30-ին, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արտեմ Ի.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: