Կառավարությունը հաստատել է երեխայի խնամքի նպաստի համար դիմումների կարգը

ՀՀ Կառավարությունը հաստատել է երեխայի խնամքի նպաստի համար դիմումներ ներկայացնելու կարգը: Փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է հայտատուին (ծնողի կամ էլ խնամակալին) հաստատվել է Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի ժամանակ:

Անհրաժեշտ փաստաթղթերից է դիմումը՝ սեփական ու երեխայի անձնական տվյալներով ( անձնագրի ու ծննդյան վկայականի տվյալներ, նաեւ սոցիալական ծառայությունների կամ դրանց բացակայության մասին վկայականի համարը):

Նպաստը ոչ կանխիկ ձեւով ստանալու ցանկության դեպքում պետք է նշել նաեւ այն բանկի անունը ու հաշվեհամարը, որին սոցապահովության ծառայությունը պետք է փոխանցի գումարը, անձնական տվյալները (անձնագրային տվյալներ ու սոցծառայությունների համար):

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակ նպաստները վճարվում են մինչեւ 2 տարեկան՝ ամսական 18 հազար դրամի չափով (գրեթե 40 դոլար-խմբ) աշխատող ծնողներից մեկին, որն ուզում է արձակուրդ վերցնել:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/304569.html