Արփի-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արփի-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (թափվել են մանր քարեր մոտ 2 մ երկաությամբ և 0.5 մ լայնությամբ):
Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ համատեղ մաքրել են ճանապարահատվածը:
Աղբյուրը`http://nyut.am/