Նոր նստաշրջանի առաջին իսկ օրը կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել և 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:

Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են և պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:

Մեր տեղեկություններով, այս պահին դեռ որևէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու: Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում: Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, և որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն»:

 

Աղբյուրը` http://armlur.am/465623/