ՃՈ-ի կոչը՝ ՀՀ քաղաքացիներին
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 22-ից անցել է ուժեղացված հերթապահության:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ղեկավար գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ նշելով, որ քաղաքացիների տոնական տրամադրությունը ճանապարհային միջադեպերով չմռայլելու համար կարվի ամեն ինչ: Հերթապահությունն իրականացվում է բանուկ խաչմերուկների տարածքում, շուկաների ու առեւտրի կենտրոնների մոտ:
Նա հորդորեց քաղաքացիներին խուսափել գինովցած վիճակում մեքենա վարելուց՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2015 թ հունվարի 1-10 ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 87 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 128-ը՝ վիրավորվել: Վարորդներից 24-ը ղեկին եղել են հարբած վիճակում:
Աղբյուրը` http://araratnews.am