«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Գայանե Խաչատրյանը հացադուլ է հայտարարել. «Ժողովուրդ»

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գայանե Խաչատրյանը հացադուլ է հայտարարել: Նա քրեակատարողական հիմնարկում հայտնվել է խարդախության մեղադրանքով:

Դատապարտյալի հարազատները «ժողովուրդ»-ի հետ զրույցում  ասեցին, որ ամեն ինչ արել են՝ իրենց հարազատին համոզելու համար, որպեսզի նա այդ քայլին չգնա, սակայն չի լսել հորդորներին:  Իսկ նրա հացադուլի դիմելը  պայմանավորված է իր ազատազրկման պայմանների հետ:  Ըստ հարազատների՝ դատարանը որոշել է, որ Գայանե Խաչատրյանը պետք է ազատ ռեժիմում լինի, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը հրաժարվում է  դատարանի վճիռը կատարել: ժողովուրդ

 

 

 

Աղբյուր` Panorama.am