Դաժան սպանություն Երևանում. բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի. տարածքն ամբողջովին արյունով է պատված.

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատում են՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցնում են արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ են կատարում:

 

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը երկվորյակ եղբայր ունի և բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա 10-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացված հետք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

f3e38af126bfed4ea1d678d9531445e4 02d6ab802a0695f9fd085821688ddb0d 9a31f011fe1078896aa4d4357a732498 223b6d8d88ddc21bc828f0e02cd0d479 369b8c4b195a85b7e41cf03b4d271046 3790bfa51918cac69ba68b7cbc7447c2 c38cbce8ce778748dea6c54b2bed97f6 dea67b7bb6d40cad910c6da4d6813614 eb4f365af726c11f69146fb6414a3b96

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

 

 

Աղբյուրը` http://shamshyan.com/