Մի քանի թանգարաններ տոն օրերին կաշխատեն

Ամանորի արձակուրդի ընթացքում հայաստանյան մի շարք թանգարաններ բաց են լինելու: Մշակույթի նախարարությանից հաղորդում են, որ, կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև:

Այդ օրերին բաց կլինեն՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը,  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Ե. Չարենցի, Ա.Խաչատրյանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանները, Հովհ. Թումանյանի, Ս. Փարաջանովի,  Եր.Քոչարի, Ռուսական արվեստի թանգարանները:

 

 

Աղբյուրը`http://www.panorama.am/