Հունվարի 1-ից 86.300 ընտանիքներ հեռուստացույց չեն դիտելու

Հայտնի է, որ Հայաստանը հունվարի 1-ից անցում է կատարելու թվային հեռարձակման: Եվ այն քաղաքացիները, ովքեր չեն ունենալու հեռարձակման թվային համակարգը, նրանց հեռուստացույցները չեն աշխատելու:
Ինչպես կառավարությունը խոստացել էր մինչև Ամանոր այդ սարքերը կբաժանվեն անապահով ընտանիքներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության տվյալներով Հայաստանում կա 135.000 անապահով ընտանիք: “Մենք տրամադրելու ենք այդ ցանկը Տրանսպորտի և կապի նախարարությանը, որպեսզի իրենք բաժանեն այդ սարքերը”:
Դանիելյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե որ ընտանիքներին առաջնահերթ կտարամադրվեն դրանք և ինչ միավորով են որոշվելու անապահովության ծայրահեղությունը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն ԳրիգորԱմալյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ սարքերը ձեռք են բերվել շվեդական Ericsoon ընկերությունից: “Մենք ձեռք ենք բերել առաջին խմբաքանակը, վճարելով՝ 365,000 դրամ, 48,700 սարքի համար”:
Սա նշանակում է, որ դեռ 86,300 ընտանիքի համար էլ պետք է ձեռք բերվեն թվային հեռարձակման սարքերը:
Մի բան դեռևս պարզ չէ, բոլո՞ր անապահով ընտանիքների է բաժանվելու այդ սարքերը, թե ծայրահեղ աղքատներին: Եվ արդյո՞ք հնարավոր կլինի մինչև հունվարի 1-ն այդ սարքերով ապահովել:
Հայաստանի անցումը թվային հեռարձակմանը պայմանավորված է Եվրամիության առջև ստանձնած պարտավորվածություններից։ Հայաստանում թվային ցանցը նախատեսվում է ստեղծել ներկայումս գործող անալոգային հեռուստացանցի հիմքում։
Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան, մինչ թվային հեռուստատեսությունը հասանելի կդառնա բնակչության ճնշող մեծամասնության համար, իսկ անալոգային հեռարձակման դադարեցումը տեղի կունենա, երբ բնակչության 95%-ը կունենա թվային ընդունիչ։ Զուգահեռ հեռարձակումը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2016 թ. հունվարին։
Համաձայն Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման անցման մասին օրենքին, Հայաստանում ստեղծվելու է պետական թվային հեռարձակող ցանց, մասնավորապես Երևանում գործելու են 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում համապատասխանաբար` 9 հեռուստաալիքներ և 4 ռադիոկայաններ:

 

 

 

 

 

Աղբյուրը`  http://shabat.am/article/17380/17380.html