Հակառակորդը կիրառել է ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ , 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների  ընթացքում  հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև  ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ  և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են  պահպանում  առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

 

 

Աղբյուրը`  http://www.tert.am/