Հունվարի 1-ից Հայաստանում շատերը չեն կարողանա հեռուստացույց դիտել. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Հունվարի 1-ից գործելու է հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դրան պատրաստ չէ: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանից, ով նկատեց.

«Պետությունն ունի իր պարտավորությունները՝ բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն պահից, երբ պետությունը նման քաղաքացիներին կցորդ սարքերով ապահովելով՝ բավարարի իր պարտավորությունները, անալոգի անջատումներն արդեն կիրականացվեն: Մյուս քաղաքացիներն իրենց միջոցներով պետք է արդեն գնած լինեին համապատասխան սարքերը»:

 

 

 

 

Աղբյուրը` REPLIK.am