Թուրքիան մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում 600 խաղաղ բնակիչների մահվան մեջ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածբերի հետևանքով զոհվել է 600 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 150 երեխա, հաղորդում է Rosbalt.ru-ն: Նրա խոսքով՝ միայն 200 մարդ զոհվել է 2 օր առաջ Իդլիբ նահանգում, և Անկարան գտնում է, որ Ռուսաստանի ավիահարվածների նպատակը Սիրիայի բոլոր տարածքները Բաշար Ասադի վերահսկողությանը հանձնելն է:

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես հայտարարել էր, որ ռուսական ավիացիակն կասետային ռումբեր է կիրառում Սիրիայում: Ըստ կազմակերպության՝ սեպտեմբերի 30-ից մինչ վերջերս կիրառվել է մոտ 20 կասետային ռումբ:

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://shamshyan.com