Գառնեցիները փակել են Երևան-Գառնի ճանապարհը

Այս պահին Գառնիի բնակիչները փակել են Երևան-Գառնի ճանապարհը: Ինչպես newspress.am-ին տեղեկացնում է ակցիայի մասնակիցներից մեկը, գյուղի ժողովուրդը դեմ է, որ Քաղցրաշենի ծրագրով Ազատ գետից ջուր վերցնեն, քանի որ գյուղը կզրկվի ոռոգման ջրից, իսկ Խոսրովի անտառին հարող շրջանի էկոհամակրագը կխախտվի:

«Այս պահին 2500 ստորագրույթուն ենք հավաքել, որ դիմենք այդ ծրագրին, անընդհատ քննարկումներ և լսումներ են անցկացնում, սակայն գյուղի ժողովուրդը դեմ է, քանի որ որևէ արդյունքի չենք հասել, որպես բողոքի նշան որոշել ենք փակել ճանապարհը»,- ասաց Գառնիի բնակչուհին:

Նշենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում, որը նպատակաուղղված է Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքներում ոռոգման արդյունավետության բարձրացմանը` օգտագործելով Ազատ գետի ջուրը: Ծրագրով Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը պետք է փոխարինվի ինքնահոսի:

 

 

Աղբյուրը՝ newspress.am