ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին և դրա հաջորդ օրերին վնասազերծված խմբի անդամները նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ էին տվել՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ: Մամուլի տեղեկություններով տրվել, էր նաև Վահան Շիրխանյանի անունը: Հրապարակ օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Շիրխանյանն ասել էր. «Ես ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլիԱղբյուրը`նեն…»:

 

 

 

 

Աղբյուրը` tert.am