Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից Բաղանիսի 2 բնակիչ է տուժել
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու մոտ այսօր ական է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց:Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից:Ահազանգը ստացվել է ժամը 10:55-ին: Վիրավորները արդեն տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը Նոյեմբերյանի, մյուսը Իջանի: Ոսկեպարի համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանից, տուժած երկու քաղաքացիներն էլ Բաղանիսից են:
Աղբյուրը` http://www.tert.am/