Ժամեր առաջ. ողբերգական դեպք Երևանում…
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի 45-50 տարեկան, տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Մանրամասն` shamshyan.com