Կոտայքի մարզում աշակերտը ինքնաշեն պայթուցիկ սարք է գտել, թելերը քաշել, ու այն պայթել է
Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցի տարածքում դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել, որի հետեւանքով Արամուս գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 9-րդ դասարանի աշակերտը գերեզմանոարհին մի իր է գտել եւ երբ հետաքրքրությունից դրդված վերցրել է, պայթյուն է տեղի ունեցել:
Պատանին դաստակների ու դեմքի այրվածքով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ այս պահին Կարենը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Կարենը պատմել է, որ գտել է ինքնաշեն պայթուցիկ սարք, վրան թելեր են եղել, սկսել է այդ թելերը քաշել եւ այն պայթել է: Վնասվածք ստանալու պատճառները պարզվում են:
Աղբյուրը` Hraparak.am