Անցումը թվային հեռարձակման չի հանգեցնի Հայաստանի հեռուստաալիքների փակմանը. փոխնախարար
Անցումը թվային հեռարձակման չի հանգեցնի Հայաստանի հեռուստաալիքների փակմանը: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանում ասաց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի» ու «Արտոնագրման մասին» օրինագծերի փաթեթները:
Նա հիշեցրել է, որ Երեւանում եւ Արարատյան դաշտում թվային ռեժիմով գործելու է 18 ալիք, իսկ մարզերում՝ 8 հանրապետական եւ 1 մարզային, որն ընտրվելու է մրցույթով: Նա պարզաբանել է, որ ալիքները, որոնք հիմա են հեռարձակվում, կփակվեն: Մրցույթները կհայտարարվեն միայն այն ժամանակ, երբ ի լրումն պետական հեռարձակման ցանցի՝ կհայտնվի այլընտրանքային մասնավորը: Այդ ժամանակ էլ կհայտարարվի մրցույթը, իսկ մինչեւ այդ պետությունը դրանք կվերահեռարձակի անվճար:
Աղբյուրը` http://news.am