Մոնսերատ Կաբալյեն կես տարվա ազատազրկման է դատապարտվել մեքենայության համար. ԶԼՄ-ներ
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կես տարվա ազատազրկման է դատապարտվել մեքենայության համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Europa press գործակալությունը:
Հաղորդվում է, որ Բարսելոնի դատարանը 82-ամյա Կաբալյեին նաև տուգանել է մոտ 255 000 եվրոյով: Նշվում է, որ լսումների ընթացքում նա խոստովանել է իր մեղքը: Միաժամանակ, երգչուհին ներկա չի եղել դատարանի դահլիճում առողջական խնդիրների պատճառով և իր հայտարարությունն արել է տնից տեսակապի միջոցով:
2014 թ. ապրիլին Բարսելոնի դատախազությունը Կաբալյեին կասկածել է ավելի քան 500 հազար եվրո հարկերից խուսափելու մեջ: հետաքննության տվյալներով՝ երգչուհին Անդորրայում է թաքցրել իր ստացած հոնարարները և խուսափել է Իսպանիայում դրանցից հարկել վճարելուց: Արտասահմանում ելույթների պայմանագրերը ձևակերպված են եղել անդորրական ընկերության միջոցով, մինչդեռ ժամանակի մեծ մասը երգչուհին Իսպանիայում է ապրել:
Աղբյուրը` http://www.1in.am/