Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը

newsbook.am-ը գրում է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավարության նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը, ով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, դադարեցրել է նոյեմբերի 17-ից հայտարարած հացադուլը: NewsBook-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա տեղեկացմամբ` Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է, սակայն անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ բուժօգնություն կստանա: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին` մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ, արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, և կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել և տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

 

 

 

 

Աղբյուր`http://newsbook.am