Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է ոչնչացված ադրբեջանական ռազմաբազաների տեսագրությունը

Ֆեյսբուքյան օգտատերերից Արշակ Զաքարյանն իր էջում հրապարակել էր, տեսանյութ, որը մակագրված էր. « Հերթական պատիժ կանխարգելիչ անթերի գործողությունները մեր բանակի կողմից» :
Shabat.am-ի հետ զրույցում Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հասատեց, որ այդ տեսանյութը պաշտպանության բանակն է տարածել:
«Այդ տեսանյութերը մերկացնում են ադրբեջանական պետական քարոզչության երկարամյա միֆը՝ նախ իրենց ապօրինությունների մասին և այն, որ հայկական բանակն ինչպիսի ներուժ ունի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ հակառակորդի կողմից կատարված գործողություններն անպատիժ չեն մնում» :
Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը` Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին համեմատաբար հանգիստ է:
Նշենք, սակայն, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

 

 

 

 

Աղբյուրը` Shabat.am