«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության խորհրդի անդամներ ընտրվեցին Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գեւորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը, Ջիվան Նադարյանը։ Խորհրդի նախագահ է ընտրվել Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մինչեւ նախագահ ընտրելը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցական ընկերները ներկայացրին կուսակցության ծրագիրը, նպատակն ու անելիքները։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամագրվել են նաեւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Աղբյուրը` http://news.am