վթար «Հարսնաքարի» մոտ. Չորս վիրավորներից երեքը փրկարարներ են

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

ՃՏՊ-ի հետեւանքով քաղաքացի Հ. Ն.-ը եւ ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿՊԱ աշխատակիցներ Մ. Գ.-ը, Ա. Ա.-ը, Լ. Մ.-ը հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Աղբյուրը` http://news.am