Վարչապետն իր դժգոհությունը հայտնեց 3 նախարարության ղեկավարություններին

ՀՀ կառավարության նիստին այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Նա նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրա¬կան տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնա¬կան պատճառնե¬րից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսություն¬ների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկում-ների դանդաղ ընթացքը:
«Անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթան¬ել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցա¬ռում-ների իրականացումը»,-ասաց նախարարը։
Սերգո Կարապետյանը նշեց, որ, հաշվի առնելով գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները, մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը:
Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունք¬ները` կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը։
Նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի նախարարության, Գյուղատնտեսության նախարարության և Արդարադատության ղեկավարություններին։ Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները,  որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»։
Վարչապետը նաև նշեց, որ ավարտվում է ԱԺ հերթական նստաշրջանը, այնինչ, իրենք պետք է դիմեն ԱԺ-ին՝ օրենքը երեք ընթերցմամբ հաստատեն, ինչը, շատ վատ է։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/