Հայաստանը բարձրացնում է թռիչքային անվտանգությունը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ի իր նիստում կքննարկի ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը:Ծրագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ներդրումը կապահովի թռիչքների անվտանգության մակարդակի շարունակական բարելավումը: Ծրագրի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխան:
Ծրագիրն ուղղված է պետական կառավարման մարմինների և քաղաքացիական ավիացիայի ոլորտի կազմակերպությունների ներդաշնակեցմանը` իրենց կողմից թռիչքների անվտանգության ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման գործում, պետությունում թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկմանն ու գնահատման ապահովմանը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավմանը:
Աղբյուրը` http://orer.am/