ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը. Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 63,35 տոկոսը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 6-ին ավարտել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների էլեկտրոնային հաշվարկը: Այս պահի դրությամբ ստացվել են բոլոր 1997 ընտրատեղամասերի նախնական տվյալները: ԿԸՀ տվյալներով, «Այո» է քվեարկել ընտրողների 63,35 տոկոսը (825622 ընտրող), «Ոչ»՝ 32,35 տոկոսը (421593 ընտրող):