ԿԸՀ ամենաառաջին տվյալները.

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին նախնական արդյունքների հրապարակումը:

Քվեաթերթիկների 1 տոկոսի մշակումից հետո պարզվել է, որ «Այո» ասել է 77,13 տոկոսը, «Ոչ»՝ 20,11 տոկոսը: Նշենք, որ խոսքը դեռ փոքր գյուղական ընտրատեղամասերի մասին է: