Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը

Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախնական տվյալներով ընտրողների ընդհանուր թվի 50.51 տոկոսը: Այս մասին ժամը 21-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով, ամբողջ հանրապետությունում հանրաքվեին մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի:

Խոշոր քաղաքների, այդ թվում Երեւանի, մեծ մասի ընտրողներն, ըստ էության, հանրաքվեն անտեսել են: Մասնավորապես, Երեւանում ընտրատեղամասերի փակման պահին քվեարկել էին 388 506 ընտրողներ կամ ընտրողների թվի 45,93 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Գյումրիում: Այստեղ ընտրատեղամասեր են եկել ընտրողների 33,1 տոկոսը: Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում մասնակցությունը կազմել է 38 տոկոս:

Քվեարկության արդյունքները ըստ մարզերի.

Արագածոտնի մարզում՝ 61,451 ընտրող կամ ընտրողների 53.26 տոկոսը,

Արարատի մարզում՝ 144,452 ընտրող կամ ընտրողների 66.33 տոկոսը,

Արմավիրի մարզում՝ 127,701 ընտրող կամ ընտրողների 55.63 տոկոսը,

Գեղարքունիքի մարզում՝ 98,993 ընտրող կամ ընտրողների 52.69 տոկոսը,

Լոռու մարզում՝ 110,054 ընտրող կամ ընտրողների 46.23 տոկոսը։

Կոտայքի մարզում՝ 123,044 ընտրող կամ նրանց 52.24 տոկոսը,

Շիրակի մարզում՝ 95,171 ընտրող կամ 41.28 տոկոսը,

Սյունիքում՝ 66,786 ընտրող կամ ընտրողների 61.02 տոկոսը,

Վայոց ձորի մարզում՝ 27,327 ընտրող կամ ընտրողների 57.96 տոկոսը,

Տավուշի մարզում՝ 52,883 ընտրող կամ ընտրողների 48.30 տոկոսը։

Որպեսզի հանրաքվեն համարվեր կայացած, պետք է դրան մասնակցեր ընտրողների թվի կեսից ավելին:

Քաղաքացիները քվեարկել են հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելւ են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, եւ 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  news.am