Տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ լրագրողներ. Տիգրան Մուկուչյան

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրքավեի քվեարկությունն ընթանում է բնականոն ընթացքով:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ առավոտյան ընտրական տեղամասերի առաջին նիստերը գումարելիս եւ տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Ըստ էության լիարժեք ծավալով ապահովված է հրապարակայնությունը նշված գործընթացի նկատմամբ»,- ընդգծել է Մուկոչյանը:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում բացվել է 1997 ընտրական տեղամաս, որոնցից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ընդհանուր առմամբ, նշանակվել են 15 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը ժամը 08.00-ին չեն ներկայացել եւ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահների կողմից կատարվել են նոր նշանակումներ:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

 

 

Աղբյուրը` news.am