Մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը:
Երթի մասնակիցները գնացել են Մելիք-Ադամյան փողոց՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել և թույլ չէի տալիս առաջանալ։ Ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Հանրապետություն փողոցում Ոստիկանությունը թույլ չի տալիս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին՝ օգտագործել բարձրախոսները։
Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ ավտոմեքենան, որի մեջ բարձրախոսներն են և որն ուղեկցում էր երթի մասնակիցներին երթի ընթացքում, չի կարող այլևս ուղեկցել երթի մասնակիցներին։ Ճակատի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը ոստիկանությանը հիշեցրեց հավաքների ազատության մասին օրենքը՝ Ոստիկանությանը մեղադրելով երթը և խաղաղ հավաքի ընթացքը խոչընդոտելու մեջ։
Այս պահին երթը ընթացքի մեջ է: