Ինչպես աշնանը բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը

Health info-ի փոխանցմամբ՝ քանի դեռ վրա չեն հասել ձմեռվա ցրտերը, անձրևային ու քամոտ օրերը, անհրաժեշտ է օգտվել հիանալի հնարավորությունից և զբաղվել սեփական ֆիզիկական ու էմոցիոնալ առողջության, այն է՝ օրգանիզիմի դիմադրողականության ամրապնդմամբ։

Տարվա այս ժամանակահատվածում քնկոտություն ու ալարկոտություն չզգալու համար անհրաժեշտ է սննդի մեջ օգտագործել ձուկ և միս, որոնք պարունակում են բոլոր կարևոր տարրերը, այդ թվում նաև ցինկ ու երկաթ՝ դիմադրողականությունն ամրապնդելու համար։ Աշնանը մեծանում է մրսածության ռիսկը, ինչի համար անհրաժեշտ է սննդի մեջ կիրառել բնական հակաբիոտիկներ՝ սոխ, սխտոր և ծովաբողկ։

Աշնանային հատուկ դիետան օգնում է ամրապնդել ոչ միայն իմունիտետը, այլև՝ պահպանել լավ տրամադրություն։ Աշնանն անհրաժեշտ է սնվել լիարժեք, ընդ որում՝ պարտադիր է համարվում տարատեսակ ու հավասարակշռված սնունդ ընդունելը։ Խորհուրդ է տրվում օգտագործել նաև կարտոֆիլ, լիմոն, խմել բնական հյութեր։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`http://blog.1in.am