Նոյեմբերի 20-ը ՄԱԿ-ը նշում է որպես Երեխաների օր

1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան խորհուրդ տվեց բոլոր երկրներին պրակտիկայի մեջ ներառել Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման համաշխարհային օր՝ նվիրված գործունեությանը՝ ուղղված երեխաների բարեկեցության ապահովմանը ամբողջ աշխարհում: ՄԱԿ-ը առաջարկեց կառավարություններին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանցից յուրաքանչյուրը նպատակահարմար է գտնում: Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ 1959 թ. Անսամբլեան ընդունեց երեխաների իրավունքների դեկլարացիան, իսկ 1989 թ.՝ Երեխաների իրավունքների Կոնվենցիան: Ամեն տարի 11 միլիոն երեխա է մահանում՝ չապրելով մինչև անգամ իրենց ծննդյան հինգերորդ օրը, տասնյակ միլիոն երեխաներ մնում են ֆիզիկապես և մտավոր հիվանդ՝ հնարավորություններ չունենալով մեծանալու, կյանքի և զարգացման համար:

Այդ մահերից շատերը հեշտությամբ կանխվող կամ բուժվող հիվանդությունների պատճառով են, մյուսները՝ աղքատության, տգիտության, խտրականության և բռնության կործանիչ հետևանքների: Այս բոլոր պատճառները միասին մեծ վնաս են հասցնում ընտանիքներին, համայնքներին, պետություններին և ամբողջ աշխարհին: Միայն վաղ մանկության տարիներին չէ, որ ստիպված են բախվել նման ուժերի հետ, որոնք սպառնում են երեխաների կյանքին և բարեկեցությանը: Նրանք դառնում են ավելի անպաշտպան, քանի որ հաճախ զրկված են իրավունքներից, այդ թվում կրթության իրավունքից, հասարակական-քաղաքական կյանքում մասնակցությունից, առողջությանը վնաս հասցնելու պաշտպանությունից: ՄԱԿ-ի Երեխաների ֆոնդը երեխաների առողջության բոլոր ոլորտներում լայն աշխատանք է ծավալում՝ նախածննդաբերական շրջանից մինչև երիտասարդ տարիք:

Ֆոնդը միջոցներ է ձեռնարկում հղի կանանց անհրաժեշտ բժշկական հսկողություն տրամադրելու համար ծննդաբերությունից առաջ և վերջինիս ընթացքում, տնային պայմաններում ընտանիքների համար մանկական հիվադություններրը հաղթահարելու հնարավությունների ամրապնդում, խորհուրդ է տալիս համայնքներին՝ առողջապահության առավելագույն մակարդակի ապահովման համար: Մանկական ֆոնդը հատուկ ջանքեր է գործադրում, հասնելով նրան, որ երեխաները, ովքեր կորցրել են իրենց ծնողներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով, ստանան այնպիսի խնամք, ինչպես նրանց հասակակիցները: Այն նաև օգնում է արժանի կյանք ապահովել ՁԻԱՀ-ով հիվանդ կանանց և երեխաներին: Հիշեցնենք, որ երեխաների պաշտպանության Միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` Ankakh.com