Կոկորդի ցավի դեմ բնական միջոց

Հարբուխի և մրսածության սեզոնն արդեն մտել է իր լիակատար իրավունքների մեջ: Եվ շատերի մոտ այն սկսվում է կոկորդի ցավով: Ահա, թե ինչու healthylivingstyle.net-ը խորհուրդ է տալիս պատրաստել բնական դեղամիջոց, որը կգնի բուժել կոկորդի ցավը՝ առանց քիմիական դեղորայքի օգտագործման:

Այս բաղադրատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե:

Կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ շագանակագույն շաքար, 500մլ ջուր, 1ճ/գ թարմ քամած կիտրոնի հյութ և 1թ/գ մեղր: Կաթսան դրեք միջին կրակի վրա:

Ապա, ավելացրեք կես թ/գ թարմ աղացած կոճապղպեղ և կես թ/գ աղացած մեխակ: Կրակը բարձրացրեք, քանի դեռ խառնուրդը չի սկսել եռալ, ապա սկսեք լավ խառնել: Կաթսան վերցրեք կրակից և թողեք խառնուրդը սառչի 15-20 րոպե: Ապա գազօջախի թավայի մեջ ստացված խառնուրդից լցրեք այնպես, որ կոնֆետանման բան ստացվի: Երբ կոնֆետները սառչեն, կարող եք սկսել ուտել դրանք:

Այս կոնֆետի բաղադրիչների օգտակարության մասին խոսել ենք մեր նախօրդ հրապարակումներում: Բոլոր բաղադրիչներն էլ բնական են և յուրովի օգտակար:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  http://168.am/