Քաղսիում առայժմ հաղթում է Վստրեչի Ապերի հորաքրոջ տղան /վիդեո/
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսել է դեկտեմբերի 14-ին
կայացած Քաղսիի համայնքի ղեկավարի քվեարկության արդյունքների ամփոփումը:
Նշենք, որ այստեղ պայքարում են ՀՀԿ-ական թեկնածուներ՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանն ու Սահակ Ալեքսանյանը:
Ըստ որոշ հրապարակումների վերջինիս աջակցում է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, ով թեկնածուի հորաքրոջ տղան է:
Մոտ 120 ընտրողի քվեաթերթիկների մշակումից 100-ը իրենց քվեն տվել են Սահակ Ալեքսանյանին:
Հիշեցնենք, որ 1932 ընտրողից մասնակցել է 1674-ը: