Մարսողության համար վնասակար մթերքները

Տեսականորեն մարդը կարող է մարսել այն ամենը, ինչ բերանը կընկնի, սակայն իրականում ոչ միշտ է ստամոքսը ունակ այդ խնդիրը լուծելու:

Պետք է խուսափել որոշ մթերքներից: Մարսողության համար ամենավտանգավորը համարվում է տապակած ուտելիքը: Ստամոքսը դժվարությամբ է այն մարսում, դրա համար էլ երբեմն այրոցներ են առաջանում: Կարմիր չիլիական պղպեղը նույնպես քրոնիկ այրոցներ է առաջացնում:

Որոշ մարդկանց մոտ կաթնամթերքը նույնպես մարսողական խնդիրներ կարող է առաջացնել: Մարսողության վրա ազդում է նաև ալկոհոլը:

Հատապտուղները օգտակար են առողջության համար, սակայն նրանց մանր կորիզները վտանգավոր են աղիքային հիվանդություններով տառապողների համար: Աղիքային խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում նաև շոկոլադ օգտագործել:

Մարսողության համար օգտակար են յոգուրտները, անյուղ ձուկը և միսը, ամբողջական ցորնահատով մթերքները և կոճապղպեղը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`  blog.1in.am