Աննախադեպ քվեարկություն Քաղսիում,76 % մասնակցություն
Կոտայքի մարզի Քաղսիի գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններին 1932ընտրողից մասնակցել է 1474 ընտրող
կամ 76 տոկոսը:
Սա աննախադեպ թիվ է. Քաղսիում 1996թ-ից սկսած մինչեւ օրս այդ քանակի ընտրող չի եղել: Աբովյան TV-ի հետ զրույցում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշեցին, որ Ռուսաստանից էլ են մարդիկ եկել, որպեսզի այսօր քվեարկեն:
Նշենք, որ այստեղ 2 թեկնածու են քվեարկվել գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանն ու «Ջրային հայելի» ՍՊԸ անվտանգության ինժեներ Սահակ Ալեքսանյանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսել է քվեարկության ամփոփումը:
Քիչ հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: