Լոնդոնում Նախատեսվում Է Կառուցել Ապակյա Կախված Լողավազան
Լոնդոնում պատրատվում են կառուցել թափանցիկ լողավազան, որը կտեղակայվի գետնից 35 մետր բարձրության վրա, տեղեկացնում է The Inhabitat կայքը: Ըստ նախնական տվյալների՝ բաց լողավազանն ամբողջությամբ կկախվի օդում և իրար կմիացնի 2 նորակառույց բարձրահարկերի Nine Elms թաղամասում: Լողավազանի երկարությունը կկազմի 25 մետր, լայնությունը 5 մետր, իսկ խորությունը 3 մետր: Լողավազանի պատերն ու հատակը կկառուցվի 20 սանտիմետր հաստությամբ ապակուց:
Բացի լողավազանից այս 2 բնակելի երկնաքերերը իրար կմիանան լողավազանին զուգահեռ քայլուղով: Նշենք, որ այս յուրօրինակ լողավազանի այցելուները կարող են դառնալ միայն «Դեսպանական այգիներ» համալիրի բնակիչները, իսկ այդ համալիրում անշարժ գույք հնարավոր կլինի ձեռք բերել նվազագույնը 944 հազար ԱՄՆ դոլարով: Լողավազանի և բնակելի համալիրի շինարարության ավարտը նախատեսված է 2017 թվականին:
Աղբյուրներ՝ www.inhabitat.com , http://www.construction.am