Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մա՞րդ չկա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Կոտայքի մարզի Քաղսի գյուղական համայնքում՝ գյուղապետի ընտրություններ են:
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի, քվեարկության ընթացքի մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է 3 ժամը մեկ հրապարակել տեղեկատվություն՝ մասնակցության թվի մասին: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված թիվ 25 ԸԸՀ-ի երկու հեռախոսահամարներին ոչ մեկը չպատասխանեց: