ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կհոսանքազրկվեն Կոտայքի մարզի բնակավայրերը

Երկուշաբթի հոսանքազրկվելու են Կոտայքի մարզի որոշ բնակավայրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար Կոտայքի մարզի որոշ բնակավայրեր կհոսանքազրկվեն`

10:30-13:00 Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի 16-19, 8-րդ թաղամասի 1-17, 9-րդ թաղամասի 1-4 շենքերը, Այգեստան եւ 10-րդ թաղամասերը, թիվ 6 դպրոցը եւ հարակից տարածքները,

10:00-14:00 Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասը մասնակի, 5-րդ Բանավան թաղամասը, Երեւանյան, Շահումյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Շինարարներ, Խանջյան փողոցները եւ հարակից տարածքների հանրային բաժանորդները,
11:00-14:00 Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասը, «Արարատ-ՃանՇին» եւ «Հայներուրդ» հանրային բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: