Այսօր Հարվարդի քոլեջի հիմնադրման օրն է

Հարվարդի համալսարան  մասնավոր գիտահետազոտական համալսարան, որը գտնվում ԱՄՆ-իՄասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրումն սկսվել է 1636 թ.-ի սեպտեմբերի 8-ին։ Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։

Համալսարանը բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև` 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիան, որոնք ունեն իրենց ճամբարները ամբողջ Բոստոնի քաղաքային տարածքում։

2010 թ.-ի դրությամբ համալսարանում աշխատում է 2100 դասախոս և սովորում 6700 ուսանող և 14 500 ասպիրանտ։

ԱՄՆ-ի նախագահներից յոթն ավարտել են հենց Հարվարդը։ Համալսարանի հետ առնչվել են նաև 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք կա՛մ եղել են ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ՝ այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ՝ համալսարանն առաջին տեղն է գրավում այն ուսումնական հաստատությունների մեջ, որոնք տվել են միլիարդատեր շրջանավարտներ։

Հարվարդի «Հարվարդ Կրիմսոն» համալսարանային ակումբը համալսարանային առաջնությունների (NCAA) շրջանակներում հանդես է գալիս 41 սպորտաձևերում։

hhhhhhhhhhhh 66

111