Նարնջի հյութը բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը
Ռեդինգի համալսարանից բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս սուրճի փոխարեն նարնջի հյութ նախընտրել հոգնածությունը հաղթահարելու համար, գրում է Kedem-ը:
Գիտափորձը ցույց է տվել, որ նարնջի հյութը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Բացի այդ, գիտափորձի մասնակցիները թարմություն են զգացել այն խմելուց 6 ժամ անց:
Այսպիսով, օրական 240 մլ նարնջի հյութի օգտագործումը բարձրացնում է սթափությունը, կենտրոնացնում ուշադրությունը և արձագանքման արագությունը: Մասնագետներն այս արդյունքը կապում են դրանում առկա ֆլավոնոյիդների հետ, որոնք բարելավում են ուղեղին արյան մատակարարումը և դյուրացնում ուղեղի բջիջների միջև տեղեկատվության փոխանակումը:
Աղբյուրը` 1in.am