Հոկտեմբերի 16–ին նշվում է Հայ մամուլի օրը
ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր:1794թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։