Ընտրություններ Կոտայքի մարզում. abovyantv.am-ը` արտակարգ ռեժիմով
Աշխատելու ենք արտակարգ ռեժիմով
Դեկտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիիք, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում: Դրանցից 26-ում կընտրեն համայնքի ղեկավար, 9-ում` ավագանու անդամներ:
Քաղաքային համայնքներից համայնքի ղեկավար են ընտրելու Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Այստեղ առաջադրված է մեկ թեկնածու, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով 8 տարի արդեն քաղաքապետ է:
Թեժ պայքար է սպասվում նույն մարզի Քաղսի գյուղում: Այստեղ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանին ձեռնոց է նետել “Ջրային հայելի” ՍՊԸ անվտանգության ինժեներ Սահակ Ալեքսանյանը: Երկուսն էլ հանրապետական են:
«Աբովյան» հեռուստաընկերության կայքը այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով: Քվեարկության մասին պարբերաբար տեղեկատվություն եւ տեսանյութեր կտեղադրվեն կայքում: