Պարգեւն ու Ռոմանն են ծեծել ՀԱԿ անդամին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է

ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգեւ եւ Ռոման Մանուկյաններ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին եւ խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց անձնական վիրավորանք հասցնելու պատճառով:
Կատարվում է քննություն: