Այսօր մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակն է
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին: Նա սերում է թիֆլիսահայերի հին ցեղին: Երբ փոքրիկ Արմենը դեռ մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, լքում է ընտանիքը: Նրան դաստիրակում և խնամում է իր խորթ հայրը,որի հետ էլ Արմենը ունենում է շատ ջերմ հարաբերություններ: Ջիգարխանյանը մեծանում է ռուսալեզու քաղաքի սրտում,որտեղ ջանասիրաբար ծանոթանում է հայկական և ռուսական մշակույթին:
Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին Մոսկվայում հիմնում է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրում «Շահրազադեի հազար ու մեկ գիշերը» (ըստ Վենիամին Սմեխովի «Ալի Բաբան և 40 ավազակները»), խաղաում է Կրեպպի («Կրեպպի վերջին ժապավենը»՝ ըստ Սամուել Բեքետի), Մալվոլիոյի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Սալիերիի («Փոքր ողբերգություններ»` ըստ Ալեքսանդր Պուշկինի), Մաքսի (առաջին դերակատարն է, «Վերադարձ տուն»՝ ըստ Հարոլդ Պինտերի) և այլ դերեր: